
Բնության օրինաչափություններ
Բնության օրինաչափություններ, բնական պայմաններում ձևավորվող կրկնվող այս կամ այն ձևերն են և նրանց համադրությունները։ Դրանք դրսևորվում են բնության տարբեր օբյեկտներում և երևույթներում, երբեմն էլ կարող են նկարագրվել մաթեմատիկական մոդելներով: Բնության մեջ կրկնվող ձևերը լինում են տարբեր ձևերի՝ դրսևորվելով սիմետրիաներում, ծառերում, գալարներում, գետերի կորաձև թեքումներում, ալիքներում, փրփուրներում, երկրաչափական նախշերում և այլն: Դեռևս հին հույն առաջին փիլիսոփաները՝ Պլատոնը, Պյութագորասը, Էմպեդոկլեսը, ուսումնասիրել են տվյալ օրինաչափությունները՝ փորձելով բացատրել բնական կարգը։ Սակայն դարեր են պահանջվել, որ կրկնման այդ օրինաչափությունների ժամանակակից ընկալումը սահմանվի։ Այսպես՝ գերմանացի կենսաբան և նկարիչ Էռնստ Հեկկելը նկարեց ծովային հարյուրավոր օրգանիզմներ, որպեսզի ապացուցի դրանց մեջ եղած համաչափությունը։ Շոտլանդացի կենսաբան Դարսի Թոմփսոնը առաջինը ուսումնասիրեց բույսերի և կենդանիների աճի օրինաչափությունները։ Մաթեմատիկան, ֆիզիկան և քիմիան բացատրում են բնության օրինաչափությունները տարբեր մակարդակներում։ Կենդանի բնության օրինաչափությունները բացատրվում են բնական և սեռական ընտրության կենսաբանական գործընթացներով։